Սնունդը և առողջությունը
Ճարպակալումը կանխարգելող մթերքներ
Ըստ միջազգային առողջապահության կազմակերպության տվյալների` մարդկությանը սպառնում է ճարպակալման համաճարակ` 2015թ. ճարպակալումով հիվանդ մարդկանց թիվը կկազմի մոտ 700 միլիոն։ Չկա այլ հիվանդություն, որն այդպիսի բացասական ազդեցություն թողնի օրգանիզմի բոլոր օրգանների և համակարգերի վրա` ինչպես դա տեղի է ունենում ճարպակալման դեպքում։
Ճարպակալման սինդրոմը առաջացնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի խանգարում, ճարպը տարածվում է նաև ներքին օրգաններում. առաջանում են աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, լյարդի և լեղուղիների հիվանդություններ, էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարում, կրծքի, սեռական օրգանների, աղիների և այլ օրգանների ուռուցքներ։
Գեր մարդկանց շրջանում 4 անգամ ավելի մեծ է մահացությունը շաքարային դիաբետից, 2,5 անգամ` աղիների ուռուցքից, 1,5-2 անգամ` սրտի իշեմիկ հիվանդությունից։
Նախորդ երկու հրապարակումներում նկարագրել ենք գիրության հանգեցնող հիմնական պատճառները, այս համարում կփորձենք բացահայտել, թե որ մթերքներն են կանխարգելում գիրությունը, և ինչպես է դա տեղի ունենում։
Կալցիումի յուրացման անհրաժեշտ պայմանները
Եթե նկատվում է կալցիումի սակավություն, ապա օրգանիզմը սկսում է տնտեսել ճարպը։ Ծխելու սովորությունը և վիտամին C-ի չարաշահումը նպաստում են կալցիումի սակավությանը։
Կալցիումի լիակատար զարգացման համար անհրաժեշտ է, որ սննդի մեջ լինի կրեմնիում, ֆտոր, երկաթ, բոր, մագնիում, բրոմ։ Նշված տարրերը կանխարգելում են կալցիումի աղերի առաջացումը աղիներում և ֆոսֆոր-կալցիումի միացությունների նստվածքը անոթների պատերի վրա և ներթափանցումն արյան պլազմայի մեջ` ինչը հղի է այտուցների առաջացման և ուրեմն` քաշի ավելացման վտանգով։
Կալցիումի յուրացման համար կարևոր է, որպեսզի օրգանիզմում սինթեզվի բավարար քանակի D վիտամին։ Կալցիումի յուրացմանը խոչընդոտում են ֆոսֆորը և մագնիումը։
Օրգանիզմում ֆոսֆորի ոչ ցանկալի կուտակումների առաջացման դրդապատճառները
Հայտնի է, որ ֆոսֆորի սակավության դեպքում մանուկ հասակում առաջանում է ռախիտ, իսկ հետագայում` պարոդոնտոզ։ Բացի այդ, բոլոր բջիջների թաղանթները պարունակում են ֆոսֆոլիպիդներ, որոնք ճարպի և ֆոսֆորային թթվի յուրահատուկ միացություններ են։ Ֆոսֆոլիպիդների 60 տոկոսը «գտնվում» է լյարդում, իսկ 30 տոկոսը` ուղեղում։
Ֆոսֆորը մասնակցում է օրգանիզմի էներգետիկ մոլեկուլների կազմավորման, ծագումնաբանական տեղեկույթի պահպանման, բջիջների բաժանման, մկանների կրճատման համար անհրաժեշտ նյարդային ազդակների ձևավորման, օրգանիզմի թթվային հավասարակշռության պահպանման գործընթացներին։
Ֆոսֆորի յուրացմանը խանգարում է ալյումինը, ինչի պատճառով խորհուրդ է տրվում խուսափել ալյումինե սպասքից։
Հասկանալի է, որ ֆոսֆորի սակավությունը կառաջացնի առողջական խնդիրներ, սակայն վտանգավոր է նաև ֆոսֆորի ավելցուկը և ահա թե ինչու.
- Արագանում է կալցիումի հեռացումը ոսկորներից և զարգանում է օստեոպորոզը,
- վատ է յուրացվում սննդի հետ ներմուծվող կալցիումը,
- նպաստում է կալցիումի միացությունների շերտի առաջացմանը անոթների պատերի վրա, որի հետևանքով դրանք դառնում են ավելի կարծր և փխրուն,
- խախտվում է օրգանիզմի թթվային հավասարակշռությունը` բարձրանում է թթվայնությունը, առաջանում է ացիդոզ և խախտվում է նյութափոխանակության բնական գործընթացը։
Հնարավոր է, որ առաջանա երիկամային անբավարարություն, շարժողական ֆունկցիայի խանգարում, և այլն։ Եթե մենք սնվում ենք բնական մթերքներով, ֆոսֆորի ավելցուկի առաջացումը քիչ հավանական է` անցանկալի կուտակումներն առաջանում են այն դեպքում, երբ մենք օգտագործում ենք այնպիսի մթերքներ, որի մեջ մեծ տոկոս են կազմում արհեստականորեն ներմուծված ֆոսֆորի միացությունները։ Սա է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս զգուշանալ հետևյալ մթերքների չարաշահումներից և ահա թե ինչու.
- գազավորված ըմպելիքներ, որոնց մեջ ավելացվում է ֆոսֆորային թթու (E-338),
- մսից և թռչնից պատրաստված կիսաֆաբրիկատներ, քանի որ, եթե դրանց մեջ չավելացվեն ֆոսֆորի միացություններ, ապա կկրճատվի դրանց պահպանման ժամկետը, կնվազի հեղուկի պարունակությունը և ուրեմն` նաև քաշը,
- հալովի պանիրները, որոնց մեջ նույնպես ներմուծվում է ֆոսֆորային թթու` փափկությունն ապահովելու համար,
- չոր կաթ և սերուցք, սուրճ, կակաո և կաթ պարունակող փոշիացրած խառնուրդներ, որոնց մեջ ներմուծվող ֆոսֆորը կանխարգելում է գնդիկների առաջացումը,
- պահածոյացված մրգեր և բանջարեղեն, որոնց ապրանքային տեսքը (բավարար խտությունը) պահպանվում է ֆոսֆորային թթվի ներմուծման շնորհիվ։ Ֆոսֆատներ են պարունակում նաև հետևյալ արհեստական ներմուծվող հավելումները. կալիումի (E-340), կալցիումի (E-34), ամոնիումի (E-342) և մագնիումի (E-343) ֆոսֆատները։
Նշված սննդամթերքների անհաշվենկատ օգտագործումը հանգեցնում է նրան, որ մեր օրգանիզմը ստանում է օրվա ընթացքում մի քանի անգամ ավելի շատ ֆոսֆոր, քան պահանջվում է` 1,2-1,5 գ։
Ինչպե՞ս հավասարակշռել կալցիումի, ֆոսֆորի և մագնիումի փոխհարաբերակցությունն օրգանիզմում
Բժիշկները խորհուրդ են տալիս նախաճաշին ուտել կաթնաշոռ։ Սակայն կարևոր է իմանալ, որ թեև կաթնաշոռի մեջ բարենպաստ է ֆոսֆորի և կալցիումի քաշային հարաբերությունը, այնուամենայնիվ, դա բավարար չէ` կաթնաշոռի մեջ քիչ է մագնիումի պարունակությունը։ Մագնիումի սակավության դեպքում նկատվում է կալցիումի աղերի կուտակում սրտասնույց անոթների պատերի վրա, սրտամկանում և երիկամներում։ Մագնիումի պարունակությունը բարձր է տարեկանի, խոշոր աղացած ցորենի, կորեկի, հնդկացորենի, ոլոռի, լոբու, մարոլի, նեխուրի (քարավուզ), բազուկի, լոլիկի, ընկույզի և պնդուկի մեջ։
Աղյուսակում բերված է քննարկվող տարրերի պարունակությունը 100 գ մթերքի մեջ
Աղյուսակից դժվար չէ հաշվարկել, որ նախաճաշին համատեղ կերված 100 գ կաթնաշոռը (միջին յուղայնության) և 40 գ պնդուկը կապահովեն օրգանիզմը մոտ 230 մգ կալցիումով, 305 մգ ֆոսֆորով և 95 մգ մագնիումով։ Տարրերի հարաբերակցությունները հավասար են Ca:P=23:30,5 (1:1,5-1:2) և Ca:Mg=23:9,5(1:0,5), փակագծերում նշված են լավագույնը համարվող արժեքները։
Կա կարծիք, որ փակագծերում նշված հարաբերությունների պահպանումը կարող է որոշիչ դեր ունենալ կալցիումի և ֆոսֆորի լիարժեք յուրացման համար. որոշ երկրներում (օրինակ, Ճապոնիա, ՀԱՀ, Հնդկաստան) բավարարվում են օրական 350 մգ կալցիումով, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում սննդի մեջ պետք է պարունակվի առնվազն 900 մգ կալցիում։
Լավ և վատ ճարպեր
Պատահական չէ, որ վերոգրյալ հաշվարկում մենք ներգրավեցինք պնդուկը։ Ընկուզեղենն ունի մի շարք առավելություններ.
- պարունակում է լավ բալանսավորված որակյալ սպիտակուցներ, օրինակ` 100 գ նուշը պարունակում է մոտ 22 գ սպիտակուց` ավելի շատ, քան միսը,
- հարուստ է E, B խմբի և նույնիսկ C վիտամիններով,
- մեծ է միկրոտարրերի տեսականին` ծծումբ, ցինկ, յոդ, սելեն, պղինձ, մոլիբդեն,
- նուշի, ընկույզի, սիբիրյան մայրու, պնդուկի յուղերը պարունակում են ֆոսֆոլիպիդներ, որոնք արագացնում են ճարպերի յուրացումը։
Ֆոսֆոլիպիդներ են պարունակում նաև կաթնաշոռը, սերուցքը, կաթնասերը, ոչ ճարպոտ միսը, կանաչ ոլոռը, չիչխանի և այլ չզտված յուղերը, արևածաղկի սերմը, կենդանիների լյարդը, ձվի դեղնուցը, ձկնկիթը։
- Սննդամթերքից ստացվող սպիտակուցի տրոհման հետևանքով առաջանում են ամինաթթուներ, իսկ ճարպերի տրոհման արդյունքում` ճարպաթթուներ և գլիցերին։ Եթե ամինաթթուները և ճարպային թթուներն անցնում են` արյան, իսկ գլիցերինը` ավիշի մեջ, ապա արյան և ավիշի խտությունը մոտ է բավարարին. արդյունքում` իջնում է ճնշումը, սիրտը լավ է աշխատում, լավանում է արյան շրջանառությունը բոլոր օրգաններում, կարգավորվում է նյութափոխանակությունը։ Ստացվում է, որ օրգանիզմին անհրաժեշտ են ճարպաթթուներ, օրինակ` սրտի սնուցման համար։ Մեխանիզմը հետևյալն է` չի յուրացվում ճարպը, առաջանում է գիրություն և որպես հետևանք` սրտի իշեմիկ հիվանդություն։
- Կարևոր է իմանալ, որ ճարպերը տրոհվում են լիպազա ֆերմենտի միջոցով, որը պարունակվում է թքի և արյան մեջ և նաև աղիներում, լիպազան հիմնականում արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, որտեղից արտազատվում է դեպի 12-մատնյա աղին։ Այս աղիի մեջ է, որ ճարպը պետք է տրոհվի, և առաջանան գլիցերինը և ճարպաթթուն, որպեսզի տրոհման գործընթացը արդյունավետ լինի` պետք է ուտել մանանեխ կամ սխտոր, որոնք խթանում են լիպազայի սինթեզումը ենթաստամոքսային գեղձում։
Մենք խոսում էինք կենդանական ճարպից առաջացող թթուների մասին, կա կարծիք, որ պետք է ուտել օրական 50-70 գրամ ճարպեր և համապատասխանաբար` 50-70 գրամ մանանեխ և սխտոր։
- Բուսական յուղերն ավելի դժվար են յուրացվում օրգանիզմում, օրվա չափաբաժինը 1 ճ/գ է, քացախի հետ օգտագործելու դեպքում` մինչև 2 ճ/գ։
Աղցանները համեմեք տնական խնձորի կամ խաղողի 4-6 տոկոսանոց քացախով։
- Սթրեսային իրավիճակներում հոգեբանական հավասարակշռությունը պահպանելու համար մարդուն անհրաժեշտ է չհագեցած օմեգա-3 ճարպաթթուն, որը նպաստում է ճարպաթթուների հավասարակշռմանը։ Օմեգա-3-ը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար, հատկապես ունի հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություններ։
Օմեգա-3 չհագեցված յուղերը գրեթե բացակայում են մեր սննդում` այն պարունակվում է ձկան յուղի մեջ և վուշի սերմում։
Կա կարծիք, որ ճարպային թթուները հավասարակշռված են նաև ընկուզեղենի մեջ, որը պետք է ուտել մինչև կեսօր։
Արևածաղկի, եգիպտացորենի և արախիսի յուղերում գերակշռում են օմեգա-6 ճարպաթթուները, որոնք բարձրացնում են տրոմբոցիդների կպչունակությունը։ Օմեգա-3 և օմեգա-6 կամ օմեգա-9 յուղերն «ախոյաններ» են, Ճիշտ է, որ օգտագործեք դրանք տարբեր ժամերի։
- Խոլեսթերինի վերաբերյալ շատ է գրվել, հայտնի է, որ Խոլեսթերինի սակավությունը ոչ պակաս վնասակար է օրգանիզմի համար, քան ավելցուկը։
100 գ սերուցքի, կաթնասերի, տավարի մսի և կաթի մեջ պարունակվում է մոտ 75-ական մգ Խոլեսթերին, խոզի ճարպում` 200 մգ, կարագում` 300 մգ, հավի մսում` 500 մգ, իսկ ձվի դեղնուցում` 1700 մգ Խոլեսթերին։
Խոլեսթերինի տրոհմանը և դրա ավելցուկի դուրսբերմանն օրգանիզմից նպաստում է լեցիտինը. կարևոր է իմանալ, որ բոլոր նշված մթերքները պարունակում են զգալի քանակությամբ լեցիտին։ Ձվի դեղնուցը պարունակում է նաև այլ լիպոտրոպ (ճարպերի փոխանակումը կարգավորող) նյութեր` քոլին, մետիոնին, նաև ինոզիտ, որը շատ է քունջութի յուղի մեջ։ Ինոզիտ են պարունակում նաև գրեյպֆրուտը, լոբին, ոլոռը, ձավարեղենը. ասում են, թե ինոզիտը «երիտասարդություն» պարգևող վիտամին է։
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն